
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարօրինակ է անվանել այն հարցը, թե արդյոք ԱՄՆ-ն պատրա՞ստ է մասնակցել Ուկրաինայի վերականգնմանը: Նա այդ հարցին, փաստացի, բացասական պատասխան է տվել:
«Դե, ես կարծում եմ, որ դա մի փոքր տարօրինակ հարց է, քանի որ դուք հարցրեցիք, թե արդյոք մենք՝ ԱՄՆ-ի անունից, պատրաստվո՞ւմ ենք նպաստել Ուկրաինայի [վերակառուցմանը]: Նկատի ունեմ, որ մենք [արդեն] ներդրել ենք մոտ 350 միլիարդ դոլար [օգնություն] այնտեղ, և ես կարծում եմ, որ դա բավականին մեծ ներդրում է», – ասել է ամերիկացի առաջնորդը: