Իրանը բարձր պատրաստության է բերել ՀՕՊ համակարգերը՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր օդային հարձակման մտավախության պատճառով. The Telegraph

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի զինված ուժերը բարձր պատրաստության են բերել միջուկային և հրթիռային օբյեկտների մոտ տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև տեղակայել են լրացուցիչ համակարգեր՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր օդային հարձակման մտավախության պատճառով: Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 25-ին, հայտնել է The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Կառավարության երկու բարձրաստիճան աղբյուրներ հայտնել են, որ Իսլամական Հանրապետությունն ուժեղացնում է առանցքային միջուկային և հրթիռային օբյեկտների պաշտպանությունը, ներառյալ հակաօդային պաշտպանության լրացուցիչ կայանների տեղակայումը», – գրում է թերթը:

Աղբյուրներից մեկն ասել է, որ Իրանի իշխանություններն ամեն գիշեր սպասում են, որ կլինի հնարավոր հարձակում։ Բոլորը լիակատար ռազմական պատրաստության մեջ են, նույնիսկ գաղտնի ձեռնարկություններում:

«Միջուկային օբյեկտների ամրապնդմանն ուղղված աշխատանքները շարունակվել են տարիներ շարունակ, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվացել են, հատկապես Իսրայելի առաջին հարձակումից հետո»,- նշում է աղբյուրը։

Զրուցակիցը նշել է, որ Թեհրանը վախենում է ԱՄՆ-ի հնարավոր մասնակցությունից Իսրայելի հաջորդ հարձակմանը։

2024 թվականի հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին։ Սա արվել է ի պատասխան իրանական ուժերի կողմից Իսրայելի վրա հրթիռակոծություններին։




Լրահոս