Լեհաստանն Ուկրաինային 200 մլն եվրո ռազմական օգնություն կտրամադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել ավելի քան 200 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության հերթական խմբաքանակը։ Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Մենք Ուկրաինային բազմաթիվ նվիրատվություններ ենք տրամադրել, հիմա պատրաստում ենք հաջորդը՝ 46-րդը, որն արժե ավելի քան 200 միլիոն եվրո»,-ասել է Կոսինյակ-Կամիշը։

2024 թվականի դեկտեմբերին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Լեհաստանը Ուկրաինային կտրամադրի օգնության հաջորդ 45-րդ տրանշը՝ 100 միլիոն եվրոյի չափով։




Լրահոս