Արգելափակումից դուրս է բերվել ավելի քան 400 մեքենա, դեռ կայանված է 175 բեռնատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 25-ին, ժամը 12:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Շինուհայրի ավտոճանապարհին եղանակային պայմաններից ելնելով իրականացվող շրջայցի ընթացքում Շինուհայրի խաչմերուկում նկատվել են արգելափակված ավտոմեքենաներ և խցանում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները համատեղ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել՝ 260, այլ եղանակով՝ 210 տրանսպորտային միջոց․ առկա է կայանած 175 բեռնատար մեքենա:

Փրկարարները 86 քաղաքացու տեղափոխել են առաջին օգնության կետ։




Լրահոս