
Դատախազությունը պահանջում է Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուց բռնագանձել «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատան օտարումից ստացված գումարը, հայտնում է «Լուրեր»-ը։
Ըստ դատախազի՝ Արգամ Աբրահամյանը այն վաճառել է 2022-ին՝ 2 միլիարդ 500 միլիոն դրամով: Ապօրինի գույքի գործով ամենախոշոր հայցերից մեկով Աբրահամյաններից ընդհանուր առմամբ՝ պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել 6 միլիարդ դրամ արժողությամբ 59 անշարժ գույք: