Փոխնախարարը հակադարձում է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համահայկական  ոչ կոմերցիոն  ֆիլմերի փառատոնի ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը  երեկ  armlur.am-ի հետ զրույցում ասել էր, որ մշակույթի նախարարությունը այս տարվանից չի հովանավորելու իրենց փառատոնը:

Արտաշես Հովհաննիսյանին դա վրդովեցրել էր այն աստիճանի, որ պրն Հովհաննիսյանը խորհուրդ  էր տվել մշակույթի նախարարին գնալ և զբաղվել կենսաբանությամբ:

Այսօր մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն այսօր armlur.am-ի հետ զրույցում անդրադարձավ Արտաշես Հովհաննիսյանի այդ հայտարարությանը` ասելով, որ նախարարությունը  3 տարի շարունակ  ֆինանսավորել է այդ փառատոնը:

Ընդ որում` աջակցել է թե փառատոնի կազմակերպմանը  Հայաստանում, թե ֆիլմերի ցուցադրությունը դրսում:

Ի դեպ, մշակույթի փոխնախարարը նաև ասաց, որ  փառատոնին չհովանավորելը չի նշանակում, որ փառատոնում ընտրված ֆիլմերը միջազգային հարթակում ներկայացնելու համար  նախարարությունը չի ֆինանսավորելու:

«Ընդունված կարգի համաձայն` եթե փառատոնը կայանա,  տեղի ունենա, ֆիլմեր ընտրվեն, ընդհանուր հայտերի ձևով իրենց հայտերը կքննարկենք ու կֆինանսավորենք»,- ասաց փոխնախարարը:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս