
Տնտեսվարողները իրենց բողոքի ակցիան շարունակում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շենքի մոտ։ Նրանց պահանջն է չեղարկել շրջանառության հարկի մասին նոր օրենքը։
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ նախարար Գևորգ Պապոյանը։ Գևորգ Պապոյանն առաջարկեց բոլորով ներս մտնել և նստել խոսել։
«Էդ թեստից արդեն 10 անգամ անցել ենք, բոլորին տեսել ենք, բոլորի հետ զրուցել ենք»,-ասացին ակցիայի մասնակիցները։
«Հիմա դուք գործարա՞ր եք, թե՞ ընդդիամդիր գործիչ, եկեք պայմանավորվենք՝ ընդդիմադիրները թող մնան այստեղ ցույց անեն, ես շատ հարգում եմ նրանց, ով գործարար է՝ գնանք ներսում քննարկենք»,-ասաց նախարարը՝ նշելով․ «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը երբեմն որոշ խոշոր բիզնեսմենների մեջ է, որոնք հաճախ աշխատում են չփաստաթղթավորված ու իրենց հետևից մյուսներին էլ տանում են չփաստաթղթավորման»։