Armenian text to speach

Իսրայելցի պաշտոնյաները զայրացած են Signal մեսենջերից տեղեկատվության արտահոսքի պատճառով. CBS News

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելի պաշտոնյաները զայրացած են Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Signal մեսենջերից տեղի ունեցած տեղեկատվության արտահոսքի պատճառով, քանի որ այն պարունակում է գաղտնի տվյալներ, որոնք Իսրայելը տրամադրել է ԱՄՆ-ին Եմենում հետախուզության աղբյուրից, հայտնի է դարձել CBS News-ին:

Թեեւ այս շաբաթ Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգի կողմից հրապարակված Signal chat-ի հաղորդագրությունները կարող են չվտանգել ավիահարվածի արդյունավետությունը՝ հաշվի առնելով տեղեկատվության հրապարակման հարցում պարբերականի զսպվածությունը, դրանք վարկաբեկել են մարդկային աղբյուրին, որը հետախուզական տվյալներ է տրամադրել իսրայելցիներին, որոնք նրանք այնուհետեւ փոխանցել են ԱՄՆ-ին հետագա թիրախավորման համար, CBS News-ին ասել է ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան եւ իսրայելական արձագանքին իրազեկ աղբյուրը:

Հինգշաբթի Wall Street Journal-ն առաջին անգամ հայտնել է, որ իսրայելցիները բողոքել են ԱՄՆ պաշտոնյաներին նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլթցից, որն ստեղծել է խմբային զրույցը եւ, ըստ երեւույթին, սխալմամբ դրան ավելացրել Գոլդբերգին:

Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը մարտի 24-ին հոդված է հրապարակել, որտեղ հայտնել է, որ մարտի 11-ին Signal մեսենջերին միանալու հարցում է ստացել Մայք Ուոլթց մականունով օգտատիրոջից (սա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդականի անունն է): Երկու օր անց լրագրողը ծանուցում է ստացել, որ իրեն ընդգրկել են խմբակային չաթում, որտեղ ԱՄՆ վարչակազմի անդամները քննարկել են Եմենին հարվածներ հասցնելու հարցը։ Ըստ լրագրողի՝ մարտի 15-ին Փիտ Հեգսեթ մականունով օգտատերը (Պենտագոնի ղեկավարի անունը) հաղորդագրություն է հրապարակել, որը մանրամասներ է պարունակում Եմենում ապստամբական «Անսար Ալլահ» շարժման հութիների դեմ առաջիկա հարվածների մասին, այդ թվում թվարկվել է թիրախների, զենքերի եւ հարվածների մեկնարկի ժամանակը, որը, ըստ Գոլդբերգի, համընկել է ռմբակոծությունների մասին սոցիալական ցանցերում առաջին հրապարակումների հետ:




Լրահոս