Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցությունների բաժնի հաղորդագրությունում:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը՝ ընդգծելով, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին տեսնել որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ և ուշադիր շարունակում է հետևել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին»:


























































































