Ռուսաստանին 3 պահանջ է ներկայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հրապարակել է Ուկրաինայում իրադրության հետ կապված Ռուսաստանի հանդեպ ԵՄ երեք հիմնական պահանջները:

«Առաջին հերթին, Ռուսաստանը պետք է ետ կանչի զինված ուժեր օգտագործելու մանդատը»,-համարում է Բիլդտը:

Երկրորդը, ըստ նրա, Ռուսաստանը պետք է խզի կապերը վարչական շենքեր գրավողների հետ, և երրորդը` պետք է ետ քաշի իր զորքը ուկրաինական սահմանից: Բիդտը պնդում է, որ այդ պահանջները չկատարելու դեպքում Ռուսաստանին սպառնում են ավելի կոշտ պատժամիջոցներ:




Լրահոս