Հաջորդ ամիս՝ ավագանու նիստից հետո, քաղաքապետարանի և ենթակառուցվածքների բոլոր աշխատակիցների աշխատավարձերը 20-30% բարձրանալու են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Միջոցները գոյանալու են գույքահարկից, հողի հարկից ու տեղական տուրքերից»,- նշել է Ղուկասյանը և հավելել, որ բյուջեի նկատմամբ անփույթ վերաբերմունք է եղել նախորդների ժամանակ։





























