Armenian text to speach

ԱԳ փոխնախարարն ու ֆրանսիացի պատգամավորը անդրադարձել են երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին՝ ընդգծելով Ժիլբեր-Լյուկ Դըվինազի կարևոր ավանդը Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների ամրապնդման  գործում: Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները:




Լրահոս