Յուրի Վարդանյանն այցելե՞լ է ՔԿՀ` որդու մոտ. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««ժողովուրդ»-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս ընթացքում այցելել է քրեակատարողական հիմնարկ իր որդուն. «Դա անձնական հարց է, եւ ես չեմ ցանկանա պատասխանել այդ հարցին»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը եւ 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` թմրամիջոցների մաքսանենգություն: Նշենք, որ սույն գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս