ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացմանը և դրանց արտահանման խթանմանը՝ երկրի տեխնոլոգիական առաջատարությունը ամրապնդելու նպատակով: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ դիրքերը անօդաչու թռչող սարքերի մշակման, առևտրայնացման և արտահանման ոլորտում:
Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA) հանձնարարվել է ընդլայնել անօդաչու թռչող սարքերի օգտագործման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրային և փրկարարական գործողությունների համար տեսադաշտից այն կողմ թռիչքների թույլտվությունը:

























































































