Armenian text to speach

Wildberries Բելառուսում գործարկում է WB Taxi ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հուլիսի 5-ից Բելառուսում սկսվել է ռուսական խոշորագույն օնլայն շուկայի՝ Wildberries-ի նոր տաքսի ծառայության՝ WB Taxi-ի բետա-փորձարկումը. հայտնում է Тelegraf-ը։ Առաջին փուլում ծառայությունն աշխատում է միայն Մինսկում և Մինսկի մարզում։ Համակարգի օպտիմալացումից հետո այն կլայնացվի դեպի երկրի մյուս խոշոր քաղաքներ։

Ծառայության ղեկավար Միխայիլ Ժիգալոն նշել է, որ WB Taxi-ն հիմնված է սեփական նավիգացիոն համակարգի վրա, իսկ քարտեզները հատուկ հարմարեցված են օգտատերերի կարիքներին։ Նա ընդգծել է, որ փորձարկման կոնկրետ ժամկետներ չեն սահմանվել․ այն կտևի այնքան, մինչև հասնեն արդյունավետության և ծառայության որակի հիմնական ցուցանիշներին։

Ինչպես մասնակցել բետա-փորձարկմանը

Բետա-փորձարկմանը կարող է միանալ յուրաքանչյուր ակտիվ Wildberries-ի օգտատեր՝ հետևյալ քայլերով․

Մուտք գործել WB Taxi-ի պաշտոնական կայք և թողնել հայտ,
Հայտի հաստատումից հետո էլ. հասցեին կուղարկվի հղում՝ առանձին հավելվածը ներբեռնելու համար։
Ըստ ընկերության՝ փորձարկման մասնակիցների արձագանքներն ու առաջարկները կօգնեն ձևավորել ծառայության վերջնական տարբերակը։

Թեև սակագները դեռևս չեն հրապարակվել, Wildberries-ը հավաստիացնում է, որ ուղևորությունների արժեքը կլինի կանխատեսելի և թափանցիկ։Գինը կհայտարարվի նախապես և չի փոխվի պատվերը հաստատելուց հետո։ Բարձր ծանրաբեռնվածության ժամերին օգտատերը նախապես կտեսնի գնի բարձրացման մասին զգուշացում։

Վարորդներին խոստացվում է մշտական միջնորդավճար, որը, ըստ ընկերության, կապահովի կայուն եկամուտ և կնպաստի նրանց մասնագիտական աճին։




Լրահոս