Հուլիսի 8-ին Ազգային ժողովում քննարկվել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
Սարգսյանը ելույթի ժամանակ հայտարարեց, որ իր համար արդեն պարզ է, որ իրեն զրկելու են անձեռնմխելիությունից և կալանավորելու են: Սարգսյանի ելույթից հետո իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց:
Դեպքի առնչությամբ ArmLur.am լրատվականը հարցում է իրականացրել քաղաքացիներից՝ պարզելու, թե ինչպես են գնահատում Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը:
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























