Armenian text to speach

Կիևը Լոնդոնի երաշխիքներով բրիտանական զենքի գնման համար 2.3 միլիարդ դոլարի վարկ կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայի ֆինանսների նախարարության ղեկավար Սերգեյ Մարչենկոն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտահանման ֆինանսավորման գործակալության (UKEF) երաշխիքով վարկային համաձայնագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության կայքում։

«Գրեթե 1.7 միլիարդ ֆունտ ստեռլինգի (մոտ 2.3 միլիարդ դոլար) վարկը կօգտագործվի «Հակաօդային պաշտպանության կարողությունների զարգացում» առաջնահերթ նախագծի ֆինանսավորման համար, որն իրականացվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կողմից», – ասվում է տեքստում։

Միջոցները կօգտագործվեն Մեծ Բրիտանիայում պաշտպանական նյութերի և այլ պաշտպանական ապրանքների ու ծառայությունների գնման ֆինանսավորման համար։ Վարկի մարման ժամկետը 19 տարի է՝ 6.5 տարվա արտոնյալ ժամկետով։

Համաձայնագիրը կստորագրվի Հռոմում, որտեղ տեղի է ունենում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողով: Ինչպես նշել են Ֆինանսների նախարարությունում, փաստաթուղթը երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված շրջանակային համաձայնագրի մշակումն է, որը «նախատեսում է Ուկրաինայի համար մինչև 2 միլիարդ ֆունտ ստեռլինգի (մոտ 2,7 միլիարդ դոլար) ընդհանուր գումարի արտահանման վարկ՝ նրա պաշտպանունակությունը ամրապնդելու համար»:




Լրահոս