Աստղագուշակ ապրիլի 17-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ: Հարմար օր է տարաձայնությունները հարթելու համար: Պետք է փորձեք տարաձայնություններում գտնել Ձեր սխալը: Խուսափեք ինքներդ ձեզ մեղադրելուց և սթափ դատեք:

Ցուլ: Այսօր փորձեք զերծ մնալ անցողիկ ու թեթևամիտ ցանկություններին տուրք տալուց: Հարմար օր է ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար:

Երկվորյակներ: Որոշումներ կայացնելիս հետևեք Ձեր ներքին ձայնին: Այսօր հնարավոր է անսովոր որոշումներ կայացնեք:

Խեցգետին: Օրը բարենպաստ է կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Որոշ ժամանակ առանձնանալու ցանկություն կունենաք: գործնական հարաբերություններում հաջողություն կունենաք:

Առյուծ: Ձեր տեսակետին հավատարիմ մնացեք: Մի վախեցեք անսպասելի որոշումները կյանքի կոչելուց, քանի որ դրնաք այսօր հաջող ընթացք ունենալու մեծ հավանականություն ունեն:

Կույս: Այսօր աշխատանքային առօրյան փոքր ինչ հագեցած կլինի: Հնարավոր են գործնական մեծ ձեռքբերումներ:

Կշեռք: Հետևեք Ձեր ինտուիցիային: Ներքին ձայնը երբեք չի խաբի Ձեզ: Այսօր բարեհաջող օր է,թե գործնական,թե անձնական առումով:

Կարիճ: Առանց պատճառի մի լարվեք: Զգույշ եղեք փաստաթղթերի հետ աշխատելիս: Հաջղությունների կարող եք հասնել միայն տքնաջան աշխատանքի դեպքում:

Աղեղնավոր: Որևէ քայլ անելուց առաջ լավ կշռադատեք բոլոր հնարավոր դրական ու բացասական կողմերը: Ուշադիր եղեք Ձեր արտաքին տեսքի նկատմամբ:

Այծեղջյուր: Խուսափեք մարդկանցից, ում հետ շփվելուց տհաճություն եք ապրում: Խուսափեք ավելորդ ֆինանսական ծախսերից:

Ջրհոս: Բարեհաջող օր է բոլոր առումներով: Կարող եք հաջողությամբ լուծում տալ այնպիսի հարցերի, որ վաղուց շատերի մոտ չի ստացվել:

Ձկներ: Խուսափեք անպատասխանատու հայտարարություններ անելուց: Ընդհանուր առմամբ օրը խաղաղ կլինի:




Լրահոս