Կոալիցիան լքելու ՕԵԿ որոշումից հետո Աժ-ում ՀՀԿ-ի վիճակը. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կոալիցիան լքելու ՕԵԿ որոշումից հետո արժե ուսումնասիրել Աժ-ում ՀՀԿ-ի վիճակը։

Հարցը հետևյալն է. եթե ՀՀԿ-ն միայնակ կառավարություն ձևավորի, որքանո՞վ կկարողանա որոշումներ և օրենքներ անցկացնել Աժ-ում, եթե մյուս ուժերից ոչ մեկը նրան աջակցություն չցուցաբերի։
Եվ այսպես Աժ-ում ուժերի բաշխումը հետևյալն է.

ՀՀԿ խմբակցություն – 70 պատգամավոր, ԲՀԿ խմբակցություն – 36 պատգամավոր, ՀԱԿ խմբակցություն – 7 պատգամավոր․ ՕԵԿ խմբակցություն – 6 պատգամավոր, ՀՅԴ խմբակցություն – 5 պատգամավոր, «Ժառանգություն» – 4 պատգամավոր, անկախ պատգամավորներ – 3 պատգամավոր։ Աժ-ում որոշումներ կայացնելու համար հարկավոր է, որ քվեարկությանը մասնակցի առնվազն 66 պատգամավոր և նրանցից կեսից ավելին «կողմ» քվեարկի նախագծին։ Եթե մյուս խմբակցությունները բոյկոտեն քվեարկությունը, նշանակում է, ՀՀԿ-ն ինքնուրույն պետք է ապահովի 66 պատգամավորի քվեարկություն։
Վերը նշված թվաբանությունը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն տեխնիկապես այդ հնարավորությունն ունի, դեռ մի բան էլ ավելի։ Բայց նրա համար երբեմն դժվար է իր բոլոր պատգամավորների ներկայությունը դահլիճում ապահովել, և այս առումով ՀՀԿ-ն խնդիրներ կարող է ունենալ, մանավանդ, որ խմբակցության շատ պատգամավորներ գործուղումների սիրահարներ են և նիստերի ժամանակ հաճախ Հայաստանում չեն լինում…

Ի դեպ՝ եթե հաշվի առնենք Հովիկ Աբրահամյանի անձնական ագդեցությունը մի շարք ոչ ՀՀԿ-ական պատգամավորների վրա, կարող ենք արձանագրել, որ խորհրդարանական առումով, ՕԵԿ-ի դուրս գալը կոալիցիայից շատ բան չի փոխել։ Առաջ կառավարությանը սատարող 77 պատգամավոր կար, հիմա կլինի առնվագն 72։ Իսկ Հովիկ Աբրահամյանը, ուժերի միջին լարմամբ, կարող է ապահովել առնվագն 78»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 




Լրահոս