Armenian text to speach

«Ձեզ համար խնդիր է լինելու». Ի՞նչ է կատարվում Արցախի պետնախարարի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի նկատմամաբ հետապնդումները շարունակվում են: Ինչպես ArmLur.am-ին են փոխանցում՝ հետապնդումներն արդեն ոչ թե քաղաքական, այլ անձնական բնույթ են կրում:

Ինչպես ArmLur.am-ի աղբյուրներն են հայտնում՝ իրավապահ մարմինները, հետախուզելով Իսկանդարյանին պատկանող ՍՊ ընկերության ողջ փաստաթղթաշրջանառությունը, որևէ հակաօրինական փաստաթուղթ չեն գտել, սակայն նրան արգելել են X ընկերության հետ գործարք իրականացնել՝ ասելով «Տվյալ ընկերությանը գործ տաք` ձեզ համար խնդիր է լինելու»:

Տեղեկացնենք, որ Արցախի պետնախարարին պատկանող ընկերությունն այս պահին չի կարողանում իր աշխատանքներն իրականացնել բնականոն հունով: Վարորդներին ազատ են արձակել, բայց գործածել բեռնատար մեքենաներն, առ այս պահ, թույլ չեն տալիս:

Հիշեցնենք, որ օրերս ArmLur.am-ը գրել էր.

«ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով անձինք կանգնեցրել են Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանին պատկանող բեռնատար մեքենաների վարորդներին, մեքենաներն առգրավել: Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում՝ դեռևս պարզ չէ, թե նախնկան ուր են տարել վարորդներին, բայց այս պահին երեք բեռնատար մեքենաների վարորդներն էլ գտնվում են Պետական եկամուտների կոմիտեում:
Ինչպե՞ս է բեռնատար մեքենաները ձեռք բերել Նժդեհ Իսկանդարյանը՝ մեր աղբյուրը մանրամասներ է հայտնում. «Դեռևս Արցախում Նժդեհ Իսկանդարյանը բացել էր շինարարական կազմակերպություն, վարկով ձեռք բերել երեք բեռնատար մեքենա, իսկ արդեն բռնի տեղահանումից հետո երկար քայլերից հետո կարողացել է վերականգնել իրեն պատկանող ՍՊԸ-ն»:

ArmLur.am-ը կապ հաստատեց նաև Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ, որ հաստատեց մեր աղբյուրիների հաղորդած տեղեկությունները:

«Այս պահին երեք վարորդները գտնվում են ՊԵԿ-ում: Քաղաքացիական շորերով ներկայացել են երկու վարորդներին իրենց հետ տարել, որից հետո էլ կանչել երրորդ վարորդին: Ես կարծում եմ և համոզված եմ, որ սա պատահական չէ, քանի որ անցած տարի պարեկների հետ կապված որոշ խնդիրներ են եղել, 6 ամիս առաջ հարցաքննվել եմ Աբովյանի Քննչական կոմիտեում: Երեկ էլ, նույն պատահականությամբ, Աբովյանի Քննչական կոմիտեից զանգ եմ ստացել»,- ասաց պետնախարարը, սակայն այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ այս պահին զբաղված է վարորդների ազատ արձակման խնդրով:

Նանիկ Աղասյան




Լրահոս