Հարավային Կորեայի ափերի մոտ շարունակվում են «Սեվոլ» լաստանավի վթարի վայրում տարվող փրկարար աշխատանքները:
Հիշեցնենք, որ անցած գիշեր լաստանավը շուռ էր եկել և լրիվ սուզվել ջրի տակ:
Այս պահին ջրից հաջողվել է դուրս բերել 180 ուղևոր, սակայն լաստանավի վրա վթարի պահին գտնվել են 477 մարդ, որոնցից մեծ մասը դպրոցահասակ երեխաներ են:
Փրկարարները խոստովանում են, որ մնացած ուղևորներին կենդանի գտնելու շանսերը ամեն րոպե պակասում են:
Չնայած դրան, լաստանավի վրա կենդանի մնացածներ կային: Այդ մասին է վկայում բջջային հեռախոսից ստացված հաղորդագրությունը, որն այտեղից կարողացել է հորն ուղարկել տղաներից մեկը:
Երիտասարդը գրում է, որ ինքը և ևս մի քանի հոգի ողջ են և օգնություն են խնդրում, հաղորդում է Интерфакс-ը:
Ներկա պահին Հարավային Կորեայի իշխանությունները հաստատել են 6 տղամարդու զոհվելու փաստը: Նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում: