ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։
«Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն են, և վտանգը պարզապես հսկայական կլինի», – պատասխանել է նա լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք Ռուսաստանը ունակ է ռազմական բախման Ամերիկայի հետ։
Միևնույն ժամանակ, Ռուբիոն պնդում է, որ ավելի շատ պետք է մտահոգվել ոչ թե լայնածավալ պատերազմի, այլ «բախման կամ սխալ հաշվարկի մասին, որը կհանգեցնի հակամարտության սկիզբի»։ Սակայն նա ընդգծել է, որ նման սցենարը քիչ հավանական է։ «Մենք նույնիսկ չպետք է մտածենք դրա մասին, քանի որ դա հավանական կամ գործնականում հնարավոր չէ որևէ կողմի համար», – եզրափակել է պետքարտուղարը։

























































































