Armenian text to speach

Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունի․ Bloomberg

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։

Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ, Թրամփը նրան առաջարկեց գնել F-35 կործանիչներ, նշում է Bloomberg-ը։

Սակայն, Հնդկաստանն արդեն տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ հետաքրքրված չէ դրանք գնելով։ Գործակալությունը նշում է, որ փոխարենը Նյու Դելին ցանկանում է, որ Վաշինգտոնի հետ պաշտպանական համագործակցությունը կենտրոնանա Հնդկաստանում սարքավորումների համատեղ մշակման և արտադրության վրա։




Լրահոս