Ուշագրավ իրավիճակ ՀՀ քննչական կոմիտեում։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը որոշում է կայացրել ազատվել զբաղեցրած պաշտոնից։
Կարևոր հանգամանք․ հենց այս վարչությունում է քննվել Բագրատ Սրբազանի,Միքայել Սրբազանի դեմ հարուցված «Հեղաշրջման պլան»-ի հայտնի քրեական գործը։ Օրերս այս գործով նախաքննության ավարտ հայտարարվեց ու առաջիկայում կուղարկվի դատարան։ Հիշեցնենք, որ «Հեղաշրջման պլան»-ի հայտնի քրեական գործով 18 մեղադրյալներ կան, որոնք այս պահին կալանաքի տակ են։
Հարց է առաջանում ու կասկածներ՝ ինչու Բաղդասարյանը «Հեղաշրջման պլանի»-ի գործը ավարտելուց հետո որոշեց ազատման դիմում գրել։ Նրան հորդորել են «գործը գլուխ բերելուց» հետո նոր լքել համակարգը, թե այլ խնդիր կա։
Հիշեցնենք, որ Բաղդասարյանը նախկինում գլխավորի դատախազի տեղակալ էր, Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազներից։ Այժմ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետն է։
Քնար Մանուկյան


























































































