Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ. 1937 թվի շենքը անճոռնիություն են սարքել. ի՞նչ են հայտնում թաղապետարանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am լրատվականին ահազանգել են այն մասին, որ Թումանյան 32 հասցեում գտնվող շենքում ապօրինի գործողություններ են կատարվում:

Մեզ ահազանգած քաղաքացին ասում է, որ չի ուզում որևէ մեկին վնաս պատճառել, բայց և չէր էլ կարող անտարբեր լինել ապօրինի գործողությունների նկատմամբ, քանի որ ինքը սիրում է Երևանը և ուզում է մայրաքաղաքին օգնած լինել: Ինչպես մեր զրուցակիցն է նշում՝ նա անմիջապես դիմել էր ոստիկանություն:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն էլ հայտնում է, որ թաղապետարանից պարզաբանում ներկայացրել են անհանգստություն հայտնած քաղաքացուն, ասելով, որ 2016 թվականի Yandex Maps-ի նկարով էլ այդ շինությունը կա և Թումանյան 32 հասցեում ուրիշ ոչ մի շինարարություն չկա:

Սակայն անհանգստություն հայտնած քաղաքացին քարտեզին չի հավատում:

«Ես սիրում ու գնահատում եմ Երևանը և չեմ ուզում այն այլայլված տեսնել»- եզրափակեց մեզ ահազանգած քաղաքացին:

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս