Բոլոր ուսանողների իրավունքները պաշտպանված կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` 2013 թվականի հունվարի 23-ի N 55-Ա/Ք հրամանով «Լ. Օրբելու անվան համալսարան» ՍՊԸ-ին տրված բակալավրի կրթական ծրագրով գործունեության N 0050 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին հանձնարարվել է` ձեռնարկել համապատասխան միջոցառումներ վերոնշյալ բուհի բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունը պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում շարունակելու ուղղությամբ` նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն 




Լրահոս