Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը գերակա նշանակություն է տալիս իր անխոչընդոտ հասանելիությանը տարանցիկ ուղիներին և զգուշավոր է ցանկացած ծրագրից, որը կարող է սահմանափակել այդ հասանելությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարը իր Ինստագրամի էջում գրառման մեջ նշել է, որ չորեքշաբթի օրը առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ։
«Այդ հանդիպումների ժամանակ քննարկվել են միջազգային հարցեր՝ կենտրոնանալով Կովկասյան տարածաշրջանում քաղաքական զարգացումների վրա», – ասել է Արաղչին։
«Ես ևս մեկ անգամ ընդգծեցի, որ չնայած Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է հարևան պետությունների միջև հարաբերություններում խաղաղության և կայունության հաստատմանը, այն հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանի աշխարհաքաղաքական կայունության և ազգային շահերի պահպանմանը և հատուկ զգայունություն կցուցաբերի ցանկացած ծրագրի կամ նախագծի նկատմամբ, որը կարող է սահմանափակել մեր երկրի մուտքը դեպի երթուղիներ կամ կխոչընդոտի Իրանի պետական շահերի իրականացումը», – հավելել է արտգործնախարարը։
Հիշեցնեք, որ երեքշաբթի օրը Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Արաղչին արձագանքել է ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված միջանցքի ստեղծման վերաբերյալ համաձայնագրին։Նա ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի արդյունքում առաջարկվող նոր տրանսպորտային միջանցքը չպետք է խոչընդոտի Իրանին այլ տարանցիկ երթուղիներ մուտք գործելու հնարավորությունը։
Արաղչին հայտնել էր, որ միջանցքի ստեղծման վերաբերյալ ցանկացած համաձայնագիր կամ ծրագիր պետք է համապատասխանի տարածաշրջանի պետությունների կայունության և անվտանգության պահանջներին։
Հեղինակ՝ Անի Վարդանյան

























































































