«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, մեր գործընկեր Շաքե Ավոյանն ու օմբուդսմենի մամուլի խոսնակ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Մարիամ Բարսեղյանը դուրս են եկել աշխատանքից: Ըստ շրջանառվող լուրերի` նրանք վիճաբանել են` հասկանալով, որ այլեւս չեն կարող աշխատել Կարեն Անդրեասյանի հետ: Այժմ ՄԻՊ տեղեկատվության բաժնի պետն է Նաիրա Կարմիրշալյանը: Վերջինս, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, հերքեց լուրերը, թե նախկին խոսնակն ու բաժնի նախկին պետն աշխատանքից ազատվել են Անդրեասյանի հետ վիճաբանության արդյունքում: Ըստ նրա` Բարսեղյանը շարունակել է իր` որպես լրագրող, աշխատանքները, իսկ Ավոյանն աշխատանքից ազատվել է այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ