Armenian text to speach

Թրամփի հատուկ բանագնացն առաջիկա օրերին կայցելի Ուկրաինա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը օգոստոսի 24-25-ը կայցելի Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։

«ԱՄՆ նախագահ (Դոնալդ – խմբ.) Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քելլոգը կայցելի Ուկրաինա օգոստոսի 24-25-ը։ Ծրագիրը ներառում է հանդիպումներ առաջնորդների հետ և մասնակցություն աղոթքի նախաճաշին», – ասվում է հեռաուստաալիքի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Քելոգը Ուկրաինա է այցելել հուլիսի կեսերին։ Այցի ընթացքում Թրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու, այն ժամանակ երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, Պաշտպանության նախարարության Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության (ԳԳՎ) պետ Կիրիլ Բուդանովի և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։




Լրահոս