“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը կոչով դիմել է ռուսական դաշնային հեռուստաալիքներից 1-ый канал-ի, Россия-ի և НТВ-ի լրատվական հաղորդումների խմբագրություններին: “Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ կոչ-նամակներ են պատրաստել, որոնք “Չենք լռելու”-ի մոսկովյան ներկայացուցիչը նախօրեին ուղարկել է հեռուստաընկերություններին:Նամակներում, մասնավորապես, ասվում է.”Երբ առաջին անգամ վերջին 10 տարվա ընթացքում ձեր երկրի մայրաքաղաքի ամենակենտրոն են դուրս գալիս տասնյակ հազարավոր մարդիկ` ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրենց ընդվզումն արտահայտելու, իսկ ձեր եթերում միայն պաշտոնական տեղեկատվություն է, դա ոչ արհեստավարժ է: Երբ քաղաքի կենտրոն է բերվում ռազմական տեխնիկա, իսկ դուք դրա մասին լռում եք` դա ոչ արհեստավարժ է: Երբ ծեծում և բերման են ենթարկում ձեր կոլեգաներին և դուք լռում եք` դա ուղղակի խայտառակություն է:Դուք թաքցնում եք միլիոնավոր մարդկանցից կարևոր տեղեկատվություն, որն ունակ է, առնվազն, ազդել նրանց տրամադրվածության վրա: “Չենք լռելու”-ն պարգևատրում է ձեզ ,Աղբ եթերիցե մրցանակով, ինչպես նաև հորդորում աղբարկղը նետել նախկինում ստացած բոլոր ՏԵՖԻ-ները”:Նախաձեռնությունը ցավ է հայտնում, որ հայկական հեռուստաընկերություններն ամեն ինչով փորձում են կրկնօրինակել իենց ռուս կոլեգաներին` այդ թվում վերջիններիս ցինիկ կողմնակալությունը:
Ռուսական հեռուստաալիքները` Աղբ եթերից-ի մրցանակակիր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ