Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ Գազա քաղաքի վրա Իսրայելի հարձակումը դադարեցնելու համար, որը մահացու վտանգի է ենթարկում հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների, հաղորդում է WAFA լրատվական գործակալությունը ՝ հղում անելով նախարարության հայտարարությանը։
«Արտաքին գործերի նախարարությունը տեղի ունեցածը համարում է քաղաքացիական բնակչության վրա միտումնավոր հարձակում՝ Գազա քաղաքը զանգվածային գերեզմանոցի և անմարդաբնակ տարածքի վերածելու նպատակով, և պահանջում է անհապաղ միջազգային միջամտություն՝ այս լայնածավալ հանցագործությունը դադարեցնելու համար», – հաղորդում է գործակալությունը։























































































