ArmLur.am լրատվականինհերթական անգամ ահազանգում է ՀՀ վաստակավոր գործիչ Շահեն Գևորգյանի դուստրն այն մասին, որ Շահեն Գևորգյանին պատկանող բնակարանը ապօրինաբար պատրաստվում են աճուրդի հանել։ Մեզ ահազանգած քաղաքացին նաև հայտնում է, որ իր հորը՝ բնակարանի փաստացի տիրոջը, բռնության են ենթարկել՝ մարմնական վնասվածքներ պատճառելով, մինչև անգամ Շահեն Գևորգյանին հասցնելով ինսուլտի։
Շահեն Գևորգյանի դուստրը գրում է․
«ՀՀ վաստակավոր արտիստ Շ․ Գևորգյանի ընտանիքի անդամները ահազանգում են հանրությանը առ այն, որ ընտանիքին պատկանող` օրենքի ուժով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող ք․Երևան Ավան Դուրյան թաղամասի բնակարանը անհայտ անձինք նախատեսում են իրացնել ՛՛ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ՛՛ ՍՊԸ–ի հարթակում սեպտեմբերի 29–ին նախատեսվող բաց աճուրդի ընթացքում (ք․ Երևան, Սայաթ–Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում) անհայտ կեղծ կարգավիճակով՝ հավանաբար կամ որպես ՛՛ԱՄԻՕ բանկ՛՛ ՓԲԸ–ի, կամ ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ի, կամ այլ անձի իբր սեփականության իրավունքով պատկանող գույքի կեղծ կարգավիճակով և հորդորում են ձեռնպահ մնալ ապօրինի գործարքներին մասնակցությունից և դրանց կործանիչ հետևանքներից։
2025թ. սեպտեմբերի 11-ին “Ժողովուրդ” թերթում (www.Armlur.am) հրապարակվել է «Բի Էս Թի» ՍՊԸ–ի (Կազմակերպիչ) կողմից աճուրդի հանված գույքերի ցուցակ, որում պատահականորեն հայտնաբերվել է ՀՀ վաստակավոր արտիստ Շ. Գևորգյանի ընտանիքին պատկանող բնակարանը, որը իրականում ունի երկու օրինական իրավահավասար համասեփականատերեր, չորս օրինական օգտատերեր և երկու ժառանգներ և գոյություն չունեն օրենքով նախատեսված որևէ փաստաթղթեր, դատական վճիռներ կամ որոշումներ, որոնց հիման վրա որևէ մեկը իրավասու է խախտել ընտանիքին պատկանող բնակարանի անձեռնմխելիությունը, խաղալ հանրության առջև հարգարժան ընտանիքի պատվի և արժանապատվության հետ և կամայականորեն դարձնել ապօրինի աճուրդի առարկա բազմիցս տեղահանված, ունեզրկված ընտանիքի սեփական միջոցներով ձեռք բերված և ՀՀ-ում ընտանիքի գոյության միակ միջոցը հանդիսացող բնակարանը:
2025թ. օգօստոսի 8–ին բնակարանի համասեփականատերերից միայն Շ. Գևորգյանի անունով ստացվել է ՛՛ԱՄԻՕ բանկ՛՛ ՓԲԸ–ի Խնդրահարույց ակտիվների վերականգնման ծառայության ղեկավար Ա․Հարությունյանի կողմից ուղարկված ծանուցումը, որով վերոնշյալ անձը առանց օրենքով նախատեսված հիմքերը ներկայացնելու հայտարարել է, որ բանկին ի սեփականություն է անցել ք․ Երևան Ավան Դուրյան թաղամասի բնակարանը և, ներկայացնելով իր գրությունում վերոնշյալ բնակարանը անհայտ անդեմ կարգավիճակով և ապօրինաբար վերագրելով Շ․ Գևորգյանին այդ բնակարանի իբր Գրավատուի դերը, բռնի ուժի կիրառման սպառնալիքներով պահանջել է Շ․ Գևորգյանից ազատել բնակարանը ոչ ուշ, քան 30 օրերի ընթացքում։
Իսկ ընտանիքի մնացած անդամների՝ արժանավոր ՀՀ քաղաքացիների, ողջ մարդկանց՝ բնակարանի օրինական երկրորդ համասեփականատիրոջ, օգտատերերի և ժառանգների գոյության և իրավունքների փաստը ՛՛ԱՄԻՕ բանկ ՛՛ ՓԲԸ–ի ներկայացուցիչն ուղակի բնաջնջել է։ Շ․ Գևորգյանը չէր կարող հանդիսանալ և չի հանդիսացել բնակարանի Գրավատուն, քանի որ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի գրավը հնարավոր չէ առանց բոլոր համասեփականատերերի և սեփականատեր չհանդիսացող, սակայն օրենքով նախատեսված հիմքերով գույքի տիրապետման իրավունքը ունեցող անձանց գրավոր համաձայնության։
2 Ինչպես նաև վերոնշյալ բնակարանի օրինական համասեփականատերերն, օգտատերերն ու ժառանգները չպետք է ունենան ոչ մի գործ, առնչություն ՛՛ԱՄԻՕ բանկ՛՛ ՓԲԸ–ի հետ, քանի որ ընտանիքի անդամներից ոչ ոք երբևէ չի ունեցել գույքի գրավի դեպքում օրենքով նախատեսված քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերություններ ոչ ՛՛ԱՄԻՕ բանկ՛՛ ՓԲԸ–ի, ոչ էլ դրա իրավանախորդի՝ ՛՛Հայբիզնեսբանկ՛՛ ՓԲԸ–ի հետ։

ՀՀ վաստակավոր արտիստ Շ. Գևորգյանի ընտանիքին պատկանող բնակարանը, որը 2010թ․ նոյեմբերի 12-ից գտնվում է աննախադեպ ապօրինի գրավի տակ ՛՛Հայբիզնեսբանկ՛՛ ՓԲԸ–ի ՛՛Արցախ՛՛ մասնաճյուղում, խաբեությամբ, խարդախությամբ գրավադրել է ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ի տնօրեն Անահիտ Սիմոնյանը, ով նույն օրը ք․ Երևանի անհայտ վայրում իր և ՛՛Հայբիզնեսբանկ՛՛ ՓԲԸ–ի ՛՛Արցախ՛՛ մասնաճյուղի կառավարիչ Վարդան Մելքոնյանի միջև առանց նոտարական վավերացման կամայականորեն ստորագրված վարկային պայմանագրում ապօրինաբար կպցրել է ուրիշին պատկանող բնակարանը իրեն պատկանող շարժական առարկաներին, որոնք ստացել են անշարժ գույքի կեղծ որակավորում մեկ այլ պայմանագրում Էրեբունու նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի վավերացմամբ և այսպիսով Շ․ Գևորգյանի ընտանիքին պատկանող բնակարանը Անահիտ Սիմոնյանին պատկանող անշարժ գույքի դերը կրող կաթսաների, սալյակների և այլ նմանատիպ առարկաների կազմում առանց ընտանիքի անդամների իմացության ապօրինաբար ներգրավվել է Վերակառուցման և Զարգացման Միջազգային բանկի ծրագրում իբր ՀՀ–ում Փոքր և Միջին բիզնես զարգացնելու համար։
Ավելին՝ ի հայտ եկած ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ Կադաստրի Կոմիտեի, դատարանների, ԴԱՀԿ ծառայության վավերացմամբ փաստաթղթերից պարզվեց, որ ընտանիքի անդամների թիկունքից բնակարանին հատկացվել են իրավաբանական անձին պատկանելիության և ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ապօրինի կեղծ կարգավիճակները։
Մասնավորապես՝ դատավոր Է․ Ամալյանի 2013թ․ մարտի 7-ի վճռից պարզվեց, որ բացի հայտնի անշարժ գույքի գրավադրման պայմանագրից, որով խարդախությամբ գրավադրվել է ընտանիքին պատկանող բնակարանը, առկա է ևս մեկ անշարժ գույքի գրավադրման պայմանագիր Անահիտ Սիմոնյանի ստորագրությամբ, ինչպես նաև պարզվեց, որ 2010թ․ նոյեմբերի 16–ին ՀՀ Կառավարությանը առընթեր անշարժ գույքի Կադաստրի պետական Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից (անունը նշված չէր, սակայն ինչպես հետագայում պարզվեց՝ Ս․ Ղուկասյանի) ՛՛Հայբիզնեսբանկ՛՛ ՓԲԸ–ին վերոնշյալ երկու պայմանագրերի վերաբերյալ տրվել են նույն՝ 0101894 թվով համարակալված գույքի գրավի հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականների երկու օրինակները՝ մեկը բնակարանի համասեփականատեր Շ․Գևորգյանի անունով, իսկ մյուսը՝ բնակարանի ապօրինի Գրավատու ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի անունով։
Պարզ է, որ դա բացահայտ անօրինականություն է և նույն թվով համարակալված վկայականների երկու օրինակներն էլ անվավեր են, մանավանդ, որ բազմաթիվ ապացույցները 3 վկայում են նաև այն մասին, որ Անահիտ Սիմոնյանի անունով վկայականում որպես գրավի առարկա օգտագործվել է Շ․ Գևորգյանի ընտանիքին պատկանող բնակարանը։ Իսկ եթե դա այդպես չէ, ապա հարց է առաջանում, թե որ փաստաթղթին է հիմնվել դատավոր Է․ Ամալյանը օրենքի հակասությամբ բաժանելով նույն կատարողական թերթի օրինակները, որոնց հիման վրա բնակարանը ընտանիքի անդամների թիկունքից ներկայացվել է տարբեր վարույթներում ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ին և դրա տնօրեն Անահիտ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ապօրինի կեղծ կարգավիճակով։
Ավելին՝ ընտանիքի սեփական միջոցներով ձեռք բերված՝ ՀՀ Կադաստրի Կոմիտեի կողմից Շ․ Գևորգյանի անունով ձևակերպած գույքի գրավի հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականում, որի շրջանակներում Շ․ Գևորգյանը ոչ մի վարկ չի ստացել, օրենքի հակասությամբ նշված չէ այդ վկայականի հիմքը հանդիսացող պայմանագրի անվանումը և համարը, և այդ փաստերը ևս վկայում են այդ վկայականի անվավերության և անօրինության մասին։ Խարդախության նախագծի իրականացնողներից է Օրենքից, Սահմանադրության և Մարդու իրավունքների սկզբունքներից, որևէ դատական վարույթից, վճռից, որոշումից անկախ գործող, ՛՛ԱՄԻՕ բանկ՛՛ ՓԲԸ–ի անունից ներկայացվող ոմն Անդրանիկ Ելինյանը, ով, չնայած, որ դեռ 2011թ․-ի գարնանից գոյություն չուներ ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ն, որը 2015թ․-ին գոյություն չունենալու պարագայում, ինչպես դա նաև Ա․ Ելինյանն էր հաստատել, սնանկ է ճանաչվել թիվ ԵԱՆԴ0046/04/15 գործի վճռով, ինչպես նաև վաղուց գոյություն չուներ Շ․ Գևորգյանին և իր ընտանիքին ոչ մի կերպով չվերաբերվող այդ գործի շրջանակներում 2015թ․ հուլիսի 1–ի դատարանի որոշմամբ հաստատված ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ի սնանկության գործով ժամանակավոր կառավարչի պաշտոնը, իրավունք է վերապահել իրեն հանրության և իշխանությունների աչքի առջև 2023-2025թթ․ ներկայանալ որպես ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչ և ենթարկել մի ամբողջ ընտանիքի ծայրաստիճան դաժան հետապնդումների, ճնշումների, սպառնալիքների՝ ապօրինի կեղծ վարույթ հարուցելով և ապօրինաբար պահանջելով Շ․ Գևորգյանից հանձնել իրեն ընտանիքին պատկանող օրինական բնակարանը։
Ինչպես ոմն Ա․ Ելինյանի, այդպես էլ ՛՛ԱՄԻՕ բանկ՛՛ ՓԲԸ–ի Խնդրահարույց ակտիվների վերականգնման ծառայության ղեկավար Ա․ Հարությունյանի անօրինական արձանագրություններից հետևում է, որ ՀՀ վաստակավոր արտիստ Շ․ Գևորգյանի էության և գոյության փաստը ճանաչվում է իրենց կողմից միայն որպես կեղծիք՝ ընտանիքին պատկանող բնակարանի կեղծ Գրավատուի, սակայն ոչ որպես ընտանիքին պատկանող՝ համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի օրինական իրավահավասար համասեփականատիրոջ կարգավիճակում։ ՛՛ԱՄԻՕ բանկ՛՛ ՓԲԸ–ի Խնդրահարույց ակտիվների վերականգնման ծառայության ղեկավար Ա․ Հարությունյանի ծանուցումը ոչ այն է, քան ոմն Ա․ Ելինյանի կողմից իրականացրած ընտանիքի ունեզրկման, իրավազրկման, ոչնչացման ապօրինի նախագծի անբաժանելի մասը, որի շրջանակներում Ա․ Ելինյանը կամայականորեն կազմակերպած ապօրինի կեղծ աճուրդի 4 շրջանակներում ներկայացնում էր օրենքի ուժով համատեղ սեփականության իրավունքով ուրիշին պատկանող բնակարանը կամ անդեմ, կամ « ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ին պականող գույքի աճուրդի» առարկայի ապօրինի կեղծ կարգավիճակներով։
Ոմն Ա․ Ելինյանի նախաձեռնությամբ կազմակերպած ապօրինի աճուրդների արդյունքում ՛՛ԱՄԻՕ բանկ՛՛ ՓԲԸ–ին ի սեփականություն անցել է ինչ–որ կեղծիք, սակայն չի անցել ՀՀ վաստակավոր արտիստ Շ․ Գևորգյանի ընտանիքին պատկանող՝ օրենքի ուժով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը, որի պատկանելիության և որի նկատմամբ սահմանադրական իրավունքների անհերքելի փաստերը ամրագրված են օրինական ուժ ստացած թիվ ԵԱՆԴ0438/02/12 քաղ․ գործով 2013թ․ ապրիլի 3-ի վճռում (7, 8–րդ էջեր), որի օրինակները առկա են թե ՛՛ԱՄԻՕ բանկ՛՛ ՓԲԸ–ի, թե ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի մոտ, և որով հաստատված են ք․ Երևան Ավան Դուրյան թաղամասի բնակարանի իրական իրավական կարգավիճակը, իրական համասեփականատերերի տվյալները և իրավունքները և բնակարանի համասեփականատերերին, օգտատերերին և ժառանգներին վերաբերվող իրավաբանական հարցերի և այդ հարցերում ներգրավված անձանց շրջանակը, որը չի ներառում ոչ ՛՛ԱՄԻՕ բանկ՛՛ ՓԲԸ–ին, ոչ էլ ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ին և դրա տնօրեն Անահիտ Սիմոնյանին ։
Սակայն, բանկի ջանքերի շնորհիվ ուղիղ 15 տարի մի ամբողջ ընտանիք ՀՀ–ում զրկված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սեփականությունը խաղաղ տնօրինելու իրավունքից և անվտանգ ապրելու հնարավորությունից, քանի որ բռնի ուժի կիրառմամբ փախստական ընտանիքին պարտադրում են Վերակառուցման և Զարգացման Միջազգային բանկի ծրագրի շրջանակներում ՛՛ԱՄԻՕ բանկ՛՛ ՓԲԸ–ի և ինչ–որ գոյություն չունեցող ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ի տնօրենի միջև ստորագրված ապօրինի վարկային պայմանագրից բխող չկատարած հարաբերությունների բեռը կոծկել ընտանիքին պատկանող բռնազավթված բնակարանի հաշվին»:
Նանիկ Աղասյան





























