Armenian text to speach

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Նովոգրիգորովկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսական զորքն առաջ է շարժվել Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերի սահմանով։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանական գերատեսչությունը:

«Արևելք» խմբավորման ստորաբաժանումները գրավել են Զապորոժիեի մարզի Նովոգրիգորովկա բնակավայրը։

Այն գտնվում է Դնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին՝ Կալինովսկից մի փոքր հարավ, որը վերահսկողության տակ վերցնելու մասին ՊՆ-ն հայտնել էր երկու շաբաթ առաջ։




Լրահոս