Armenian text to speach

Արմավիր քաղաքում արձանագրվել է թունավորման դեպք. ՍԱՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացվել է հաղորադագրություն այն մասին, որ հոկտեմբերի 9-ի գիշերը 22:00-23:00-ն ընկած հատվածում Արմավիրի բժշկական կենտրոն է դիմել 9 քաղաքացի, սննդային տոքսիկոինֆեկցիա նախնական ախտորոշմամբ: Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 5-ը՝ ստացել ամբուլատոր բուժում:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, հստակեցնելով, որ նրանք կերել են Արմավիր քաղաքի Հանրապետության 32/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտից (պոնչիկանոց) գնված «լահմաջո» և Հանրապետության 14 հասցեում գործող «Ռինգո» սննդի կետից գնված «պոնչիկ», ձեռնարկել են վերահսկողական միջոցառումներ:

Նշված հանրային սննդի կետերում առկա սննդամթերքից կատարվել է նմուշառում և հանձնվել լաբորատոր փորձաքննության:

Արդյունքները կհրապարակվեն, դրանց հիման վրա կձեռնարկվեն համապատասխան լրացուցիչ գործողություններ:




Լրահոս