Վթար Ապարանում. 3 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 20-ին, ժամը 19.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածում (10-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ Մերսեդես մակնիշի 34 OM 070 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1971 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորներ` 1980 թ. ծնված Մ. Ի.-ին, 1993 թ. ծնված Ք. Մ.-ն և 2000 թ. ծնված Վ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:




Լրահոս