«Ժողովրդի համար ի՞նչ են արել, որ հիմա ինչ անեն: Ժողովուրդը ոչ մի լավ սպասելիք չպետք է ունենա»,- ասաց ԺԿ կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` խոսելով ներքաղաքական իրադարձությունների մասին:
Արդյոք քաղաքացիական հասարակության ձևավորումը և ըմբոստությունը տարբեր խնդիրների դեմ ինչ-որ բան կփոխի:
«Բայց ի՞նչ պետք է փոխի, եթե տարիներ առաջ բողոքող զանգվածը 300-500.000 էր և ոչինչ չփոխվեց»,- ասաց Կարապետյանը:
Կուսակցության ղեկավարի խոսքով` ժողովուրդը պետք է միավորվի ոչ թե քառյակի, եռյակի շուրջ, այլ համաժողովրդական ճակատ ձևավորի:
Ընդդիմությունը, ըստ քաղաքական գործչի, իշխանության կողքին է: «Հիմա Արթուր Բաղդասարյանն էլ ասում է` ես ընդդիմություն եմ: Ընդդիմությունը դարձել է միմյանց շանտաժ անելու միջոց»:
Ինչ վերաբերում է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի` կոալիցիայից դուրս գալուն, Տիգրան Կարապետյանի համար ՕԵԿ ղեկավարը ոչ մի արժեք չունի. «մտնում է կոալիցիա, դուրս է գալիս, ոնց որ խաղուպար լինի»:
Սոնա Դավթյան