Armenian text to speach

Ինչո՞ւ է ՀՀԿ-ի օրոք նախարարի օգնական Մեխակյանը ազատվել աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ընդդիմությանը մեկ տառի համար քարկոծող իշխանությունները, որ իրենք իրենց շուրջ իդեալական քաղաքական ուժի փուչիկ են ստեղծել, իրական կյանքում ամենեւին էլ իդեալական չեն։

ՔՊ-ականների «լավագույն» կադրերը ՀՀԿ-ականներն են՝ կուսակցության փոխնախագահ, Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյան, Էջմիածնի համայնքապետի պաշտոնի համար պայքարող ժ/պ Արգիշտի Մեխակյան:

Օրերս համացանցում լուրեր տարածվեցին, որ նախկինում Մեխակյանը պետական համակարգը լքել է կաշառք վերցնելու հիմքով:

Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Թերեւս, քչերին է հայտնի, որ  2014-2017թթ. Արգիշտի Մեխակյանն աշխատել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի օգնական։ 25 հազար դոլոր կաշառք է վերցրել եւ իր վերադասին մասնաբաժին չի տվել, որի համար հեռացվել է աշխատանքից։

Պռոշ անելով Սերժ Սարգսյանին՝  2018 թ. լծվեց Նիկոլի սայլին։ Կաշառակերներով լցված նախկին համակարգը, հեռացնելով աշխատանքից Արգիշտիին, հասկացրել է նրան, որ, Արգիշտի, վերցրած 25 հազար դոլար կաշառքից  բաժին չտալու, ողջ գումարը գրպանելու  համար, դու  նախարարի օգնականի աթոռը լքելու ես ընդմիշտ։

Փորձել են քրգործ հարուցել այս առնչությամբ, սակայն միջնորդել են` որպես նահատակված ազատամարտիկի որդու խնայել։

Ահա, սա է Արգիշտի Մեխակյանի իրական դեմքը։

Կցանկանայի՞ք, որ նման մեկը ղեկավարեր աշխարհաճանաչ  էջմիածին քաղաքն իր 17 վարչական բնակավայրերով», – ասվում էր հրապարակման մեջ, որի ներքեւի հատվածում նշված էր հեղինակը՝ Անի Մադոյան։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Մեխակյանի հետ, սակայն մեր զանգերը, հաղորդագրությունները մնացին անպատասխան։ Նա լրատվամիջոցների հետ պասիվ է շփվում, ուստի հնարավոր չեղավ պարզել, թե, իր մեկնաբանությամբ, ինչու է ինքն ազատվել նախարարի օգնականի պաշտոնից:

 

 

 

 

 

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ձախողման առեղծվածը եւ 700 միլիոնի պահանջը. ինչ կապ ունի Նաիրի Սարգսյանը

 

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անկարող է պետական շահերը սպասարկել: Ամեն ամիս Հայաստանը միլիոնավոր դոլարների կորուստ է կրում: Իսկ երբ ընդդիմադիրներին պատժելու հարցն է գալիս՝ ՔՊ իշխանությունը գերակտիվ է:

 

Ինչի՞ մասին է խոսքը

2022թ. օգոստոսից Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շնարարությունը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հատվածում կասեցված է: Պատճառը քաղաքացի Արշակ Արշակյանն է, որը իր սեփական հողի համար պահանջում է ավելի բարձր փոխհատուցում պետությունից, իսկ գործադիրը չի համաձայնում:

 

Հիմա բացենք թեման:

Երբ վերջին ասուլիսի ժամանակ Տիգրան Ավինյանին լրագրողները հարց տվեցին Աջափնյակի մետրոյի վերաբերյալ, որի կառուցման ճանապարհին ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի առանձնատունն է, նա խրոխտ ասաց, որ գերակա շահի մասին որոշումը չի ճանաչում ՀՀԿ պատգամավոր, չի ճանաչում որեւէ տեսակի անհատի կուսակցական պատկանելիություն. «Մենք հարգում ենք քո սեփականության իրավունքը, բայց այս հողատարածքը ավելի մեծ կարեւորություն ունի հանրության համար, քան քո ինդիվիդուալ շահն է»: Բայց երբ խոսքը վերաբերում է իրեն քաղաքապետ դարձրած «Հանրապետություն» կուսակցությանը, Ավինյանի սկզբունքայնությունը կաղում է:

 

Կոռուպցիոն փաստեր

1-ին լուսանկարում նշված անձնավորությունը նույն Արշակ Արշակյանն է, որը կանգնեցրել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ընթացքը՝ պետությունից պահանջելով ահռելի մեծ թվով փոխհատուցում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արշակ Արշակյանը «Տիգրան մեծ» ջոկատի հրամանատարներից է, «Հանրապետություն» կուսակցության երկարամյա ներկայացուցիչ, որի մտերիմ ազգականն էլ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարն է՝ Կարեն Հակոբյանը (լուսանկար 2): Երեւանի փոխքաղաքապետը եւս «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչն է՝ Սարգիս Մադաթյանը: Այսինքն՝ քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետության համար միլիոնների վնաս պատճառող Աշակ Արշակյանը Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձրած կոալիցիոն գործընկեր կուսակցության ներկայացուցիչն է: 3-րդ լուսանկարում վիճահարույց տարածքում ժամանակ է անցկացնում ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանը, որը Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի բարեկամն է:

 

Ազատամարտիկը մոտ 2000 քմ-ից 503 քմ տարածք չի տալիս պետությանը՝ փոխհատուցմամբ

Արշակ Արշակյանը իրեն պատկանող մոտ 2000 հա հողատարածքից 503 քմ տարածքը հրաժարվում է տալ սիրելի պետությանը: Տեղեկացնենք, որ 2018-ին Արշակ Արշակյանին իր հողատարածքից 203 քմ տարածք վերցնելու եւ միջպետական մայրուղի կառուցելու համար, հանրային գերակա շահ ճանաչելու եղանակով, որոշվել է տրամադրել 40.5 մլն դրամի փոխհատուցում: Արշակյանը բողոքարկել է որոշումը, դատարանը կասեցրել է շինարարությունը: Այս տարվա մայիսին երեւանի Կառավարությունը նույն Արշակյանին առաջարկել է 5 անգամ ավելի փոխհատուցում՝ 202 մլն դրամ՝ վերագնահատման արդյունքում, սակայն Արշակ Արշակյանը պահանջում է շուրջ 700 մլն դրամի փոխհատուցում՝ հիմնավորելով, թե իր հողատարածքը դառնալու է մայրուղուն կից անհրապույր մի տարածք: Մինչդեռ նա այդ հատվածում ունի նաեւ ինքնակամ զավթած ու կանաչապատ հատված, որը եւս շարունակում է տնօրինել:

 

Փաշինյանն անկարող է լուծել խնդիրը

Սակայն ե՛ւ Կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ե՛ւ քաղաքապետարանը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, անկարող են իրենց գործընկերոջը համոզել՝ 503 քմ տարածքը 202 մլն դրամով կամ կես մլն դոլարից ավելի փոխհատուցմամբ տրամադրել պետությանը:

 

Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Նաիրի Սարգսյանը: Քանի որ նա քաղաքային խնդիրներով վլոգեր է դարձել, այս թեմայով հրապարակումներ ունեցավ: Ինչպես հայտնի է, Նաիրի Սարգսյանն աշխատում է «Ջի Թի Բի» ընկերությունում՝ որպես ընկերության գործադիր տնօրենի տեղակալ, իսկ այդ ընկերության հիմնադիրը եւ շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանի փեսան:

Ահա այն ենթադրյալ կոռուցպիոն շղթան, որը խափանում է Թրամփի ուղի կառուցելու հավակնություններ ունեցող Փաշինյանի իշխանության շինաշխատանքների՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Երեւանի ՀԱՏ թաղամասի հատվածը:

 

 

 

 

 

 

 

Արամ Ա կաթողիկոսը Փաշինյանի դեմ Գարեգին 2-ին մենա՞կ թողեց

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն Հայաստան է գործուղել Շահան արքեպիսկոպոս Սարգսյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ վարելու նպատակով։ «Մեր ձեւով» շարժման ղեկավարը հայտարարեց, որ եկել են բանակցելու վարչապետի հետ, որպեսզի նա դադարեցնի ճնշումները եւ Կաթողիկոսի գահընկեցության ակցիան:

Այս տեղեկությունը տարածվեց այն բանից հետո, երբ հրապարակվեցին Կառավարության կողմից տարածված լուսանկարներ՝ վարչապետի եւ ՀՀ նախագահի հանդիպումներից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայ Առաքելական Եկեղեցու շրջանակներում անհանգստություն է նկատվում այն փաստի առիթով, որ Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, կարծես, բավարար ջանքեր չի գործադրում՝ կանխելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ իրականացվող ճնշումները։

 

Նշվում է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում կալանքի տակ են գտնվում երեք թեմական առաջնորդներ՝ Միքայել եւ Բագրատ արքեպիսկոպոսները, ինչպես նաեւ եպիսկոպոս Պռոշյանը։

Կարճ ասած՝ ըստ եկեղեցական աղբյուրների, Կիլիկիո Տան Կաթողիկոսությունը, կարծես, որոշ չափով հեռու է մնացել Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Նիկոլ Փաշինյանի իրականացրած ռեպրեսիաների դեմ պայքարից՝ կողմերի միջեւ գոյություն ունեցող երկարամյա անհամաձայնությունների պատճառով։

Այս ֆոնին հատկանշական է, որ երեկ կաթոլիկ եկեղեցում էլ Փաշինյանը ջերմ ընդունելության արժանացավ. հաղորդություն ստացավ, մոմ վառեց, հանդիպեց Հռոմի պապի հետ:

 

 

 

 

 

ՔՊ պատգամավորի հորեղբայրը ներդրողին ծաղրել է, սկսվել է վեճ, եկել են պարեկներ

Վեդի համայնքի Գինեվետ գյուղում հոկտեմբերի 13-ին տեղի էին ունեցել նախնական հանրային լսումներ՝ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ:

Նշենք, որ այս ծրագիրը նախատեսում է նաեւ ցեմենտի գործարանի կառուցում։ Սա հանրային քննարկումների առաջին փուլն է:

Ըստ նախագծի հեղինակների՝ նախատեսվում է 25 մլն դրամի ներդրում, որն անհրաժեշտության դեպքում կարող է հասցվել մինչեւ 35 մլն-ի։

Այս լսումներն անցնում էին լարված, հաճախ համայնքապետարանի աշխատակիցները կողմնակալ հայտարարություններ էին անում. կոնկրետ մեկը՝ ում եղբորորդին խորհրդարանում Մարդու իրավունքներն է պաշտպանում։

Խոսքը Ռուստամ Բաքոյանի հորեղբոր՝ Շամո Բաքոյանի մասին է, ով համայնքում այգիներ հիմնած ներդրողին՝ Գեւորգ Ավագյանին, հանրային լսումների ժամանակ խոչընդոտել է հարցեր հնչեցնել եւ բղավել է՝ «Դու կարաս գնաս քո Դանիայում էդ ամեն ինչը անես, կարաս հենց հիմա էլ գնաս»,- գոռգոռալով ասել է Բաքոյանը։

Շամո Բաքոյանը եղել է հանրային լսման պատասխանատուն. լսումները վերածվել են բանավեճի, ապա լեզվակռվի, հետո ժամանել են պարեկային ծառայության աշխատակիցները։

Սրանից բացի՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը նամակով դիմել է Արարատի Մարզպետին եւ նշել, որ համայնքապետարանը կողմ է հանքարդյունաբերությանը։

Ստացվում է, որ հանքը շահագործելու «ոգեշնչումն» ուղիղ ազդակների միջոցով է ստեղծվել իշխանության կողմից։

«Կորիզ» երիտասարդական եւ համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Արփինե Խաչատրյանը, նկարագրելով լսումները, ասաց. «Կարծես լսմանը հատուկ բերվել էին մարդիկ՝ հանքին դեմ արտահայտվողներին ծաղրելու, անեծքներ տալու, վարկաբեկելու եւ զրպարտելու համար։ Մասնավորապես, Քաղցրաշենի, Այգեզարդի բնակիչներին ասվում էր, թե Երեւանից են եկել, ծախված են եւ այլն։ Կենսաբազմազանությանը սպառնացող վտանգներին ի պատասխան՝ հնչեցին ծաղրական արտահայտություններ թե՝ «էդ կակաչը բերքատվությունը բարձրացնո՞ւմ ա», հավանաբար, նկատի ունենալով, կարմիրգրքային նրբագեղ հիրիկը, հաջորդիվ թե՝ «տուրիզմը մեր երկրին ինչ ա բերելու», «նաղդը թողած՝ ընգնենք նիսյայի հետեւից»: Ի դեպ, վերջին արտահայտությունը Նոր Ուղու վարչական շրջանի ղեկավարինն էր»,- հայտնել է Արփինե Խաչատրյանը։

Ստացվում է, որ ամեն բան արվում է՝ կյանքի գնով հանքը շահագործելու համար։




Լրահոս