Armenian text to speach

Մոնակոյի Աստվածամոր տաճարում նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հոկտեմբերի 21-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո, Մոնակոյի Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին։ Հայտնում են Մոնակոյում ՀՀ դեսպանությունից։

Մշակութային այս երեկոն միավորեց երաժշտասերներին Մոնակոյում՝ ներկայացնելով հայկական և համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից։

Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ` Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն իր բացման խոսքում ընդգծեց, որ Հայաստանի և Մոնակոյի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և վստահության վրա, իսկ այս համերգը երկու երկրների միջև բարեկամական կապերի գեղեցիկ դրսևորում է։

Միջոցառմանը ներկա էին Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարարության ներկայացուցիչներ, Ազգային խորհրդի անդամներ, մշակութային և հասարակական գործիչներ, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ։




Լրահոս