ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը սպորտի նախարա՞ր․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Էլ ինչի՞ եք ինձ զանգել»,- «Հրապարակի» զանգին ի պատասխան, երեկ ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Վարդանյանը եւ անջատեց հեռախոսը: Իսկ հարցը վերաբերում էր նրա հետագա պաշտոնավարմանը:

«Մենք դեռ անցած շաբաթ էինք գրել, որ Ծառուկյանը խնամու միջոցով լուծել է իր երբեմնի ախոյան Յուրի Վարդանյանի հարցը, եւ նա այլեւս չի վերանշանակվի այդ պաշտոնում: Լուրեր են շրջում, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը, ով նաեւ ԲՀԿ քաղաքական խորհրդին կից գործող սպորտի հանձնաժողովի նախագահն է:

Չի բացառվում, որ նա էլ, Հրաչիկ Ռոստոմյանի պես, նշանակումից առաջ ձեւականորեն հրաժարվի կուսակցության անդամությունից»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:       




Լրահոս