Armenian text to speach

Գերմանիայի կառավարությունը հաստատել է երկրի պատմության ընթացքում նվազագույն աշխատավարձի ամենամեծ բարձրացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանիայի կառավարությունը հաստատել է երկրի պատմության ընթացքում նվազագույն աշխատավարձի ամենամեծ բարձրացումը։

Աշխատավարձը կբարձրանա երկու փուլով՝

  • 2026թ. հունվարի 1-ից՝ ժամական 12,82 եվրոյից մինչև 13,90 եվրո,

  • 2027թ. հունվարի 1-ից՝ 13,90-ից մինչև 14,60 եվրո։

Այս որոշումը առաջարկել էր Նվազագույն աշխատավարձի հանձնաժողովը դեռ հունիսին։ Գերմանիայում նվազագույն աշխատավարձը ներդրվել է միայն 2015-ին, և այժմ մոտ վեց միլիոն աշխատողներ են օգտվում դրանից։

Աշխատանքի նախարար Բարբել Բասը նշել է, որ «միլիոնավոր աշխատողներ զգալիորեն ավելի շատ կստանան իրենց աշխատանքի դիմաց, իսկ գործատուները կարող են ծախսերի աճը հավասարաչափ բաշխել երկու տարվա ընթացքում»։

Չնայած այս բարձրացումը պատմական է, այն դեռ չի հասնում կառավարական կոալիցիայի ծրագրած 15 եվրոյին։

Նվազագույն աշխատավարձի չափը որոշում է Նվազագույն աշխատավարձի հանձնաժողովը, որը բաղկացած է վեց անդամից՝ երկու գործատու, երկու աշխատող և երկու անկախ փորձագետ։ Այն ամեն տարի գնահատում է աշխատավարձերի աճը և առաջարկում նոր նվազագույն սահման, որը կառավարությունը հաստատում է առանց փոփոխությունների։




Լրահոս