Վաղ առավոտից մեկնարկած քննչական գործողությունների արդյունքում Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա իրավապահները «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների հիմքով Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ձերբակալեցին ու տարան քննչական։
Իսկ որ արտահայտությունն է դարձել ձերբակալման պատճառ․
Վազգեն Սաղաթելյանն օրերս ֆեյսբուքյան հրապարակում էր արել ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիւնյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ԱԺ պատգամավոր Էդուրադ Աղաջանյանին։
«Նոր տեսա, որ DJ Էդոն (քպ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը), որին վերջին տարիներին առիթ չեմ ունեցել անդրադառնալու, քանի որ ի ուրախություն իրեն, ինքը առավելապես զբաղված էր սեփական անձնական կյանքով ու կարելի է ասել քաղաքականությամբ չէր զբաղվում, հավանաբար ստանալով նույն հրահանգը, ինչ մնացած քպ-ականները, ուզած-չուզած միացավ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մեր փոդքասթի վերաբերյալ պարտադրված կարծիքի արտահայտմանը: Կենսագրություն չունեցող էս թուլեն ինձ ու Նարեկին ԱԺ ամբիոնից ասում ա «քֆուրչի խեղկատակներ»:
Էդո ջան, նայի: Ես ու Նարեկը կարող ենք լինել քֆուրչի, եթե կուզես՝ նաև խեղկատակ: Դա պետական անվտանգության սպառնալիք չի, դա քո որակումն ա, որը նշածս համատեքստում չի ազդում որևէ բանի վրա: Բայց այ որ քո պես բոզի տղեն պատգամավոր ա, Ալենի պես բոզի տղեն՝ ԱԺ խոսնակ, իսկ Նիկոլի պես բոզի տղեն՝ վարչապետ, այ դա ազգային անվտանգության ուղիղ սպառնալիք ա, հասկանու՞մ ես:
Մեր փոդքասթի ողջ բովանդակությունն ու դրանում երբեմն հանդիպող ոչ նորմատիվ լեքսիկան բացառապես ձեր գոյության ուղիղ ու խորը տրամաբանական հետևանքն ա: Թող օրը գա ու հնարավորինս շուտ, որ չլինենք ոչ մենք ու ոչ էլ դուք, ես պատրաստ եմ այլևս չլինել, եթե ձեզ կարամ հետս տանեմ…»,-
գրել էր Վազդեն Սաղաթելյանը։
Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Վազգեն Սաղափելյանն ավելի կոշտ բառամթերքով է խոսել։
«Հաջորդը
Alen Simonyanը նախագահ Սարգսյանին՝ «Իմնեմնիմի»-ին հյուրընկալվելու համատեքստում ասում ա. «ԴՈ՛Ւ, այլևս կիսում ես այդ երկուսի՝ տարբեր մարդկանց անկողին, անձնական կյանք մտնելը և անձնական վիրավորանքները»:
Ալեն, ըըըըը, բանը, ոնց ասեմ, դու գի՞ժ ես այ անասուն
Արա քո վարչապետը, քեզ համար Աստված հանդիսացող Նիկոլ Փաշինյանն ա մտել բարձրաստիճան եկեղեցականների անձնական կյանք, տուն, անկողին: Ավելին՝ հատուկ ծառայությունների միջոցով կոմպրոմատներ հավաքել նրանց վրա: ԱՆԱՍՈՒՆ, Նիկոլդ ԱԺ ամբիոնից արքեպիսկոպոսին ասում ա գնա քեռակնգադ դոմփի, այ եզ, ում ես եկել ինչ ասում: Արա քո վարչապետն ա խոսում շինելուց՝ զբաղեցնելով երկրի ղեկավարի պաշտոնը, հասկանո՞ւմ ես դա ինչ ա: Ի՞նչ պատասխանատվությունից ես խոսում: Ես ուղղակի ի պատասխան ձեր այլանդակ, անմարդկային, ճղճիմ վարքագծին հանրությանը ցույց եմ տվել, որ մեկը դու դոմփում էիր մոտիկ ընկերոջդ 17/18 տարեկան աղջկան: Արդյո՞ք ինձ հաճելի էր դա անել՝ ոչ: Ձեր անձնական կյանքն էլ ձեր էության պես զզվելի ա ու հակահիգիենիկ, բայց դա ՊԱՏԱՍԱԽԱՆ էր պետական մակարդակով եկեղեցու դեմ ձեր կեղտոտ արշավին:
Մեղք եք դուք, Ալեն, վախենում եմ պատկերացնել թե ինչ օրն եք ընկնելու իշխանությունը կորցնելուց հետո։ Ու շատ լավ գիտեք դա, դրա համար էլ ամեն գնով պահում եք, կլինի Արցախի գնով, Սյունիքի, Սևանի թե Երևանի…,-
գրել էր Վազգեն Սաղաթռելյանը։

Այս արտահայտությունները Ալեն Սիմոնյանը, հիմք ընդունելով, հաղորդում է տվել «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարների դեմ, որի արդյունքում նրանք ձերբակալվել են։
Էմմա Միքայելյան