Armenian text to speach

Էջմիածնի ՏԻՄ ընտրությունների խախտումների վերաբերյալ զեկույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

1.2025թ. հոկտեմբերի 20-ին Մ. Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը հեռացվել է աշխատանքից՝ «քաղաքական զսպվածություն չդրսևորելու» պատճառաբանությամբ։ Տնօրենը պնդում է, որ պատճառը Արգիշտի Մեխակյանի անձնական վրեժխնդրությունն է՝ իր ընկերոջ կնոջը տնօրենի տեղակալ նշանակելու մերժումից հետո։ Դեպքը քաղաքական ենթատեքստ ունեցող ազատում է։

2. Բարեգործության անվան տակ քարոզչություն

Հոկտեմբերի 21-ին Դողս գյուղում իշխող ՔՊ կուսակցության ներկայացուցիչները կազմակերպել են «բարեգործական միջոցառում»՝ նվերների և գումարների բաժանումով։ Միջոցառմանը մասնակցել է նաև համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը։ Ըստ օրենքի՝ սա դիտարկվում է որպես ընտրակաշառք և ընտրողների վրա ազդեցության փորձ։

3. Վարչական ռեսուրսի կիրառում *2025 հոկտեմբերի 22
Հոկտեմբերի 22-ին արձանագրվել է, որ Վաղարշապատի քաղաքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցները՝ աշխատանքային ժամին և ծառայողական մեքենայով, փակցնում են ՔՊ-ի քարոզչական պաստառներ, այդ թվում՝ արգելված վայրերում։ Սա պետական ռեսուրսի չարաշահում է։

4. Տանիքի նյութեր ՔՊ թեկնածուի կողմից *2025 նոյեմբերի 10- Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

ՏԻՄ ընտրություններից առաջ Արգիշտի Մեխակյանը, ըստ հրապարակված տեսանյութի, ընտրողին տրամադրել է տանիքի նյութեր՝ վերջինիս բաց հայտարարությամբ, որ քվեարկելու է իր օգտին։
Գործողությունը պարունակում է ընտրակաշառքի հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն։ Գործի վերաբերյալ իրավապահ մարմինների արձագանք այս պահի դրությամբ չի արձանագրվել։
5. ՔՊ-ի ապօրինությունները Վաղարշապատում մնում են առանց արձագանքի

Վաղարշապատում իշխող ուժի՝ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի քարոզարշավը ուղեկցվել է բացահայտ վարչական ռեսուրսի և ընտրակաշառքի տարրերով։ Ընտրություններից տաս օր առաջ արձանագրվել են ասֆալտապատման, տանիքների նորոգման և փողոցների բարեկարգման աշխատանքներ, որոնք կատարվել են քարոզարշավի ընթացքում՝ ընտրողների վրա ազդելու նպատակով։
Բացի այդ, Մեխակյանի նախընտրական պաստառները փակցվել են պետական պատվերներ իրականացնող «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոնի պատերին, որտեղ աշխատում է նախարարներից մեկի կինը։ Սա վկայում է պետական և քաղաքական շահերի խաչման մասին։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն արդեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, և նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ ուսումնասիրության համար։

Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունները ուղեկցվել են համակարգված խախտումներով՝ վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրակաշառք և քաղաքական ճնշումներ։ Դեպքերը պահանջում են իրավական քննություն և պատկան մարմինների արձագանք։




Լրահոս