«Մեկ խցում գտնվող Միքայել և Բագրատ սրբազաններին գաղտնալսել են»,- այս մասին ասել է Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։
«Իրենք խցում գտնվելու ընթացքում ունեցել են խոսակցություն, գաղտնալսումից պարզ է դառնում, որ իրենցից որևէ մեկը երբևէ ոչ մի կերպ Սամվել Կարապետյանի հետ հաղորդակցում չի ունեցել»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստին Հակակոռուպցիոն դատարան են ներկայացել ՀՀ քննչական կոմիտեի երկու քննիչ և մեկ դատախազ։ Քննիչը Քննչական կոմիտեում ձևավորված 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանն է։ Նիստը շարունակվում է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ։

























































































