Armenian text to speach

Ռադիոյին տուգանել են 500 հազար դրամ. ո՞րն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Քիսս ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել է վարչական տույժ 500 հազար դրամի չափով։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Հանձնաժողովի կայքէջից։

Հանձնաժողովի որոշման մեջ համալիր ուսումնասիրությունների արդյունքում հիմք ընդունելով օրենքների դրույթները և ձեռք բերված փաստերը արձանագրվել են․

««Քիսս ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «Kiss FM» լսողական ծրագրի 2025 թվականի հոկտեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հառարձակվող «Ղսմաթով կճուճ» հաղորդումների ընթացքում հնչել են հաղորդավարների արտահայտություններ, որոնցում մատնանշվել են «Մանուկյան» գինու և կոնյակի գործարանի «Հոլանի» գինիները։

Մասնավորապես՝ նշվել է հնարավարությունը «Քիսս ԷՖ ԷՄ»-ի, «Մանուկյան» գինու և կոնյակի գործարանի կողմից նվեր ստանալու վեց շիշ «Հոլանի» գինի՝ հնչեցնելով «Մանուկյան» գինու և կոնյակի գործարանի անվանումը»,- ասվում է որոշման մեջ միաժամանակ արձանագրելով, որ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված տվյալների համաձայն ՝  «Քիսս ԷՖ ԷՄ» լսողական ծրագրի ընթացքում գովազդվող ընկերության՝ իրավաբանական անձի ֆիրմային անվանումն է հանդիսանում է «Մանուկյան կոնյակի գործարան», այլ ոչ «Մանուկյան» գինու և կոնյակի գործարան, ինչպես հնչել է եթերում։

Սույն էլեկտրոնային գրանցամատյանի քաղվածքը Հանձնաժողով է ներկայավել նաև Հեռարձակողմի կողմից բացատրության հետ միասին։

Հանձնաժողովը «Քիսս ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել է «տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված վարչական տույժ՝ տուգանելով սահմանված 500 հազար ՀՀ դրամի չափով։

Էմմա Միքայելյան




Լրահոս