ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային Ժողովը պետք է առաջիկա օրերին ընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Մենք տեղեկացանք, որ իշխանության թեկնածուն Վահե Մկրտչյանն է։
Հիշեցնենք, որ Վահե Մկրտչյանը 2022 թ․ դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թ․ մայիսի 31-ը զբաղեցրել է «Վիէլվի» ՍՊԸ-ի տնօրենի օգնականի պաշտոնը։
2021թ․ դեկտեմբերի 8-ից մինչև 2022թ․ դեկտեմբերի 1-ը զբաղեցրել է Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման և հաշվառման վարչության պետի պաշտոնը։
2013-2018թթ․ համատեղությամբ դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնում՝ որպես ասիստենտ։
Նանիկ Աղասյան





























