Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի ափերի մոտ նավթատարի առգրաֆումը՝ այն որակելով որպես միջազգային իրավունքի լուրջ խախտում։ Նախարարության խոսնակ Լին Ցզյանը հայտարարել է, որ Վենեսուելան իրավունք ունի հարաբերություններ զարգացնել այլ երկրների հետ, իսկ Չինաստանը դեմ է միակողմանի և անօրինական պատժամիջոցներին։
Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ ափային պահպանությունը միջազգային ջրերում կալանել է Չինաստան ուղևորվող երկրորդ նավթատարը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած Վենեսուելայի նավթի «շրջափակման» շրջանակում։ «Centuries» նավը, որը կեղծ փաստաթղթերով տեղափոխում էր մոտ 1.8 մլն բարել վենեսուելական նավթ, ԱՄՆ-ի կողմից համարվել է Վենեսուելայի ստվերային նավատորմի մաս։
Վենեսուելայի կառավարությունը միջադեպը բնութագրել է որպես միջազգային ծովահենություն։ Չինաստանը շարունակում է մնալ Վենեսուելայի նավթի խոշորագույն գնորդը՝ ապահովելով նրա նավթի արտահանման զգալի մասը։



















































































