ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ այսօր Նունե Խաչատրյանը նշանակվել է Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ:
Հիշեցնենք, որ Նունե Խաչատրյանը անցյալ տարի սեփական դիմումի համաձայն ազատվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար պաշտոնից և նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական:
Կենսագրական տվյալներ Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1965 թ., 18 հունվարի, ք. Երևան Կրթություն 1983 – 1988 թթ. – Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, պատմության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1989 – 1994 թթ. – Երևանի N 3 ուսումնարան՝ պատմության և հասարակագիտության նորմերի դասավանդող
1994-1996 թթ.- Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի խմբավարության ամբիոնի կրտսեր գիտաշխատող
1997 – 1998 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ, ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջատար մասնագետ
1998 – 2002 թթ. – ՀՀ արդարադատության նախարարություն՝ նախարարի առաջին տեղակալի օգնական, նախարարի օգնական, նախարարի խորհրդական
2002 – 2013 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար
2013 – 2014 թթ. – ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական 2014 թ. ապրիլի 25-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
Կուսակցական պատկանելություն՝ անկուսակցական:
Անձնական տվյալներ՝ ամուսնացած չէ, ունի մեկ երեխա: