ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․
«Այսօր Հայկական բանակի օրն է։
Սա շնորհավորանքի օր է, բայց նաև՝ լուրջ հաշվետվողականության օր։ Որովհետև բանակը չի ուժեղանում կենացներով ու ճոռոմաբանելով․ բանակը ուժեղանում է`
- երբ զինվորի կյանքը պետության համար արժեք է, այլ ոչ վիճակագրություն
- երբ ծառայությունը իրապես անվտանգ է,
- երբ հրամանատարական համակարգում կա կարգ, կանոն ու արդարություն,
- երբ ապահովված են կրթությունը, զինտեխնիկան, բժշկությունը և թիկունքային ծառայությունները…
Հայոց բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ և զերծ քաղաքական շահարկումներից։ Այսօր հարգանքի՝ զինվորին ու սպային, և իսկ Կառավարությանը՝ պահանջ՝ իրական բարեփոխումների համար։ Միևնույն է, Հայաստանում խաղաղ ապրելու երաշխավորը հայ զինվորն է և ուժեղ բանակը. SMS-ը, արտերկրյա խոստումները, անգամ բենզինը չեն կարող մեզ համար խաղաղության երաշխիք դառնալ:
Փա՛ռք Հայոց բանակին»





























