Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում որպես անհետ կորած համարվող Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է Մանթաշյան փողոցի բնակարաններից մեկում։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
2009 թվականին ծնված Լաուրա Խնկիկյանի անհետ կորելու մասին համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել հունվարի 31-ին:






















