ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորքեր կհայտնվեն խաղաղության համաձայնագրի կնքումից անմիջապես հետո։
«Հենց որ խաղաղության համաձայնագիրը կնքվի, անմիջապես (Ուկրաինայում ) կհայտնվեն զինված ուժեր, օդային ինքնաթիռներ և ծովում աջակցություն ՆԱՏՕ-ի այն անդամների կողմից, ովքեր համաձայնել են », – երեքշաբթի օրը Ուկրաինայի Գերագույն ռադայում ունեցած ելույթի ժամանակ ասել է Ռյուտեն։




















































































